Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի թեմաների:
«Գործ ունենք լուրջ մրցակցի հետ: Այս հավաքականը Եվրոպայում լավագույններից է, բայց մենք մեր ծրագիրն ունենք: Նրանք էլ թույլ կողմեր ունեն, չնայած դրանք քիչ են: Միշտ լավ եմ պատրաստվում խաղին: Կաշխատե՞ն ծրագրերս, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը: Չեմ կարող փակագծեր բացել, քանի որ դա արդեն անակնկալ չի լինի մրցակցի համար:
Ավելի լավ եմ սկսում ճանաչել ֆուտբոլիստներին ու հիմա կարող եմ ասել, որ, այո՛, այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ գնալ, մեծ վստահություն ունեմ նրանց հանդեպ:
Վաղը կհայտնեմ՝ ո՛վ է լինելու թիմի ավագը, բայց ավագի թևկապը դեռ չի նշանակում, որ լինելու է միայն մեկ առաջատար: Նրանք մի քանիսն են թիմում:
Այս մարզաձևում եմ 35 տարի: Էմոցիոնալ եմ, և սպորտը, առհասարակ, էմոցիայի մասին է, բայց որոշումներս էմոցիաներով չէ, որ կայացնում եմ: Իմ գլխավոր խնդիրը վաղվա հանդիպումն է, քանի որ գիտակցում եմ՝ որքան կարևոր խաղ է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


