Logo

Մելիքյան. «Խմբից դուրս գալու շանսերը մեծ չեն, բայց պայքարելու ենք»

17:27 / 12.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը խոսել են Հունգարիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում կայանալիք տնային խաղի մասին:

Կարեն Մուրադյան. «Բոլորս էլ գիտենք, որ մրցակիցն ուժեղ է, բայց մենք շատ լավ խաղացինք այնտեղ, այդ խաղը կարող էր այլ կերպ դասավորվել: 

Ես միշտ փորձում եմ իմ ակումբում լավ հանդես գալ, որ կարողանամ հավաքականին օգուտ տալ: 

Պետք է ավելի կարգապահ գործենք, 90 րոպե անմնացորդ նվիրվենք, այդպես կկարողանանք ավելի լավ արդյունքի հասնել: 

Ուրախալի է, որ երիտասարդ ֆուտբոլիստներ են հայտնվում և համալրում են հավաքականը, նրանք ապագայում միայն ու միայն ուժեղացնելու են հավաքականը»:

Եղիշե Մելիքյան. «Հոգեբանորեն պատրաստ ենք այս խաղին, չնայած ունենք կորուստներ: Սա լավ շանս է նոր կազմով ելույթ ունենալու, ինձ համար շատ լավ փորձություն է, վերլուծության լավ առիթ կլինի: Այս խաղերը մեզ շատ են օգնելու: Պատրաստ ենք երեք ելքերին էլ՝ թե՛ հաղթանակին, թե՛ ոչ-ոքիին, թե՛ պարտությանը, բայց ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք պայքարելուն:

Ինձ համար շատ կարևոր է թիմի մթնոլորտը ներսում, թիմի տրամադրվածությունը, ես այդ գործոնի վրա շատ եմ աշխատում, ու շատ հարցեր լուծվել են այդ առումով: Պարտությունները չեն ազդել մեզ վրա, դրանք մեզ առիթ են տվել սխալներն ուղղելու:

Խմբից դուրս գալու շանսերը մեծ չեն, բայց պայքարելու ենք: Ես չեմ եկել այստեղ՝ աշնանը խնդիրներ լուծելու, բայց մենք աշխատում ենք, ու ես գոհ եմ այն աշխատանքից, որ կատարել ենք միասին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստան - Հունգարիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, Երևանի ժամանակով 21:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ