Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասուլիսի ժամանակ պատմել է, թե ինչու է Հունգարիայի դեմ խաղում զգուշացվել դեղին քարտով:
«Զայրացա մրցավարի վրա, դրա համար էլ դեղին քարտ ցույց տվեց: Եթե անկեղծ, չհասկացա, թե ինչ ասաց ինձ: Նրա լեզուն չեմ հասկանում»,- ասել է Մելիքյանը:
Հանդիպումը սպասարկում էր իսպանացի Խոսե Սանչես Մարտինեսը:


