Կատալոնական «Բարսելոնան» դեռ չի կարողանում գրանցել թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդին, տեղեկացնում է MEN-ը։
«Բլաուգրանան» փորձում է կարգավորել բոլոր հարցերը, սակայն դեռ չի կարողանում գրանցել Ռեշֆորդին, Վոյցեխ Շչեսնիին ու Ժերար Մարտինին։
Անգլիացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի լուրջ է, քանի որ նա ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Շչեսնին ու Մարտինը։
Եթե «Բարսելոնան» չկարողանա լուծել հարցերը, ապա 27-ամյա հարձակվողը բաց կթողնի Լա լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը և Իսպանիայի առաջնությունում նորամուտը կնշի միայն հունվարին։


