«Մանչեսթեր Սիթիի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Բեմժամեն Մենդին տեղափոխվել է «Պոգոն Շեցին», հայտնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը շվեյցարական «Ցյուրիխն» էր, որտեղ նա հանդես էր գալիս այս տարվա փետրվարից (8 խաղ, 1 ասիստ)։
«Պոգոն Շեցինում» 2022-25թթ. խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։


