Logo

Մենդին հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:15 / 08.08.2022ՍՊՈՐՏ
Էդուար Մենդի

Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդին առայժմ հրաժարվում է երկարաձգել պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ։

Sky Sports-ի տեղեկություններով, կողմերը տարաձայնություններ ունեն ֆուտբոլիստի 30-ամյա աշխատավարձի հարցում։ «Չելսին» Մենդիին առաջարկում է շատ ավելի ցածր աշխատավարձ, քան ակումբից պահանջում են սենեգալցու գործակալները։

Սենեգալի հավաքականի դարպասապահը 2020 թվականի սեպտեմբերից է խաղում Լոնդոնի «Չելսիում», որի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ «Չելսին» օգոստոսի 6-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել էր հաղթանակով՝ Լիվերպուլում 1-0 հաշվով առավելության հասնելով «Էվերթոնի» նկատմամբ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ