Logo

«Մենք ցանկանում ենք հաղթել». Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.08.2021Հայկական ֆուտբոլ
Մենք ցանկանում ենք հաղթել. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ - «Մենք ցանկանում ենք հաղթել». Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր

02 Սեպտեմբեր 2021 - 22:45

0

Հյուսիսային Մակեդոնիա

0

Հայաստան

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի դեմ սեպտեմբերի 2-ին կայանալիք խաղից առաջ խոսել է հանդիպման մասին:

«Ես անհամբերությամբ եմ սպասում մարզական հավաքին ու գալիք խաղերին: Որոշ փոփոխություններ անխուսափելի են, բայց ես չեմ վախենում: Ընդհակառակը, ես ազգային հավաքականի կողքին եմ ու պատրաստ եմ ընդունել ամբողջ ճնշումը: Ֆուտբոլիստները պետք է շարունակեն հավատալ իրենց ու իրենց որակներին: Մեզ համար կարևորագույնը թիմ ստեղծելն է, որտեղ ամենակարևորը կլինի թիմը, ոչ թե անհատը:

Հայաստանի հավաքականի դեմ խաղում արդյունքը, իհարկե, շատ կարևոր է: Մենք ցանկանում ենք հաղթել: Հաղթանակը մեզ լրացուցիչ ինքնավստահություն կհաղորդի: Մենք սիրում ենք մարտահրավերները ու ցանկանում ենք ցույց տալ, որ արժանի ենք լինել լավագույնների շարքում: Հուսով եմ՝ բոլորս առողջ ու պատրաստ կլինենք դրան»,- ասել է Միլևսկին:

Մուսլիու - «Մենք ցանկանում ենք հաղթել». Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Վիսար Մուսլիու, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կենտրոնական պաշտպան

«Մենք լավ ենք մեկնարկել ԱԱ 2022-ի ընտրական փուլը ու պետք է շարունակենք այսպես: Հիմա մենք ունենք թարմացված կազմ, նոր գաղափարներ, նոր ծրագրեր: Ես լավ եմ ճանաչում երիտասարդական հավաքականի մարզչին, այնպես որ կարծում եմ՝ արագ կմտնենք ռիթմի մեջ:

Մեր առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականի դեմ է, թիմի, որին մենք շատ լավ ենք ճանաչում: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ նախորդ խաղերի համեմատ՝ տարբերությունը մեծ է լինելու: Եթե ցանկանում ենք հաղթել, պետք է խելացի մոտեցում ցուցաբերենք»,- ասել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Վիսար Մուսլիուն:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ