Logo

«Մենք վաղուց այլ թեկնածուների էինք դիտարկում». «Բավարիայի» տնօրենը` Ալոնսոյի որոշման մասին

12:47 / 01.04.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը խոսել է իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի` Լևերկուզենի «Բայերում» աշխատանքը շարունակելու որոշման մասին.

«Խաբիի որոշումը ոչ մի կերպ չի անդրադարձել «Բավարիայի» վրա։ Մենք վաղուց այլ թեկնածուների էինք դիտարկում։ Ալոնսոն հիանալի մարդ է։ Ես նրան ճանաչում եմ դեռ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» աշխատելու տարիներից։ Բանակցություններ ենք վարել, սակայն նա գլխավորեց «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմը։ Ակնհայտ էր, որ նա չի լքելու «Բայերը»»,- Էբերլի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Հիշեցնենք` օրեր առաջ Ալոնսոն հայտարարեց, որ չի հեռանալու «Բայերից» և շարունակելու է աշխատանքն ակումբում։ «Բավարիայում» 2023/24 մրցաշրջանի ավարտին մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Գերմանացի մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկն Ալոնսոն էր։

«Բայերը» գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի 27-րդ տուրից հետո վաստակել է 73 միավոր և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը երկրորդ տեղը զբաղենցող «Բավարիային» գերազանցում է 13 միավորով։ Լևերկուզենյան ակումբը դուրս է եկել նաև Գերմանիայի խաղարկության կիսաեզրափակիչ և Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ