Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականը 12-րդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության հաղթող (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի չեմպիոն):
ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակիչում մեքսիկացիները 1-0 հաշվով հաղթել են Պանամայի հավաքականին: Խաղի միակ գոլը 88-րդ րոպեին խփել է հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը:
Մեքսիկացիները նախորդ անգամ Ոսկե գավաթը նվաճել էին 2019 թվականին:
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ, եզրափակիչ
Մեքսիկա - Պանամա՝ 1-0 (տեսանյութ)
Սանտիագո Խիմենես, 88


