Մեքսիկայում ֆուտբոլային հանդիպաման ժամանակ գնդակահարել են Սերխիո Խորեգիին, հայտնում է Antena 3-ը։
Կուաուտլայում կայացած սիրողական խաղում 31-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է պահեստայինների նստարանին ջուր խմելու, և այդ պահին նրան է մոտեցել մի տղամարդ ու 6 անգամ կրակել նրա ուղղությամբ։ Մարդասպանին հաջողվել է մոտոցիկլով ճողոպրել դեպքի վայրից: Մարզադաշտում ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ չեն եղել։
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին և փորձում պարզել նրա ինքնությունը: Սպանության դրդապատճառը ևս հայտնի չէ:


