Logo

«Մեր հարաբերությունները փոքր-ինչ վատթարացան». Լապորտան՝ իր և Մեսիի մասին

13:49 / 14.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ իր և Լիոնել Մեսիի հարաբերությունները վատթարացել են այն ժամանակ, երբ ակումբը չի կարողացել նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, և նա անվճար տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է Foot Mercato-ն՝ հղում կատարելով կատալոնական 3cat լրատվամիջոցին:

«Մենք երկար ժամանակ ունեինք շատ լավ հարաբերություններ: Երբ չերկարաձգեցինք նրա պայմանագրի ժամկետը, այդ հարաբերությունները փոքր-ինչ վատթարացան: Իսկ հետո մենք գրեթե վերադարձրինք մեր նախկին հարաբերությունները: 

Հուսով ենք՝ կկարողանանք նրան մեծ հարգանքի տուրք մատուցել, որին նա արժանի է»,- ասել է Լապորտան:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ