Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է երիտասարդական Եվրոյի որակավորման փուլի վիճակահանության մասին՝ ասելով, որ Հայաստանի թիմին բարդ հանդիպումներ են սպասում, հաղորդում է ՀՖՖ-ն:
«Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Մեր խմբում թույլ թիմեր չկան: Փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով:
Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև մեր նախապատրաստական փուլի վերաբերյալ: Խաղից խաղ կշարժվենք առաջ»,- ասել է Գյուլբուդաղյանցը:
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա 2027 թվականին Ալբանիայում ու Սերբիայում:


