Logo

Մեր մրցակիցները. 7 խաղում 10 գոլ խփած հարձակվողը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը

18:20 / 31.08.2025Ֆուտբոլ
null

«ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչ Մարտեն Մարտենսը հայտնել է, որ ակումբի հարձակվող Թրեյ Փերոթը վնասվածքի պատճառով չի միանա Իռլանդիայի ազգային հավաքականին, գրում է The Irish Times-ը։

«Փերոթն անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել, ուստի մենք թույլ չենք տվել նրան մասնակցել միջազգային խաղերին, քանի որ լավ մարզավիճակում չէ»,- ասել է բելգիացի մասնագետը։

23-ամյա ֆուտբոլիստը նիդերլանդական ակումբում նոր մրցաշրջանի 7 խաղում 10 գոլ է խփել։

Իռլանդիայի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 9-ին հյուրընկալվելիս կմրցի Հայաստանի թիմի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ