Logo

Մեր մրցակիցները. Երկու ֆուտբոլիստ չի միանա Պորտուգալիայի հավաքականին

21:31 / 10.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Պեդրու Գոնսալվեշը և Լոնդոնի «Չելսիի» վինգեր Պեդրու Նետուն չեն միանա Պորտուգալիայի ազգային հավաքականին, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Գոնսալվեշը մկանային վնասվածք է ստացել Պորտուգալիայի առաջնության խաղում, իսկ Նետուի չմիանալու պատճառի վերաբերյալ տեղեկություն չկա: Ռոբերտո Մարտինեսը որոշել է նրանց չփոխարինել. Ազգերի լիգայի հաղթողները 24 ֆուտբոլիստով կպատրաստվեն Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերին:

Պորտուգալացիները նոյեմբերի 13-ին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի նախավերջին խաղում կհյուրընկալվեն Իռլանդիայի հավաքականին, իսկ 3 օր անց կընդունեն Հայաստանի ազգային թիմին:

Պորտուգալիայի հավաքականը 10 միավորով խմբի առաջատարն է, ևս 1 միավոր վաստակելու դեպքում Մարտինեսի թիմը կնվաճի Մունդիալի ուղեգիր:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ