Իռլանդիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում սեփական դաշտում ոչ-ոքի (2-2) գրանցեց Հունգարիայի հետ։
Իռլանդացիները 15-րդ րոպեից պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կարողացան ոչ-ոքի կորզել։ Տանտերերի հարձակվող Ադամ Այդան իր թիմին պարտությունից փրկեց ավելացված չորրորդ րոպեին։
Հյուրերը 52-րդ րոպեից` Ռոլանդ Շալայի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։
Խմբի մյուս խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0-5 հաշվով պարտվել է Պորտուգալիային։
Սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Իռլանդիան կմրցեն միմյանց դեմ, իսկ Հունգարիան Բուդապեշտում կընդունի Պորտուգալիային։
Իռլանդիա - Հունգարիա հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
ԱԱ-2026, եվրոպական ընտրական մրցաշար, առաջին տուր
F խումբ
Իռլանդիա - Հունգարիա` 2-2
Էվան Ֆերգյուսոն, 49, Ադամ Այդա, 90+4- Բառնաբաշ Վարգա, 3, Ռոլանդ Շալայ, 15
Հեռացում` Ռոլանդ Շալայ, 52 (Հունգարիա)


