Բուդապեշտի ՄՏԿ-ի դարպասապահ Պատրիկ Դեմյենը հրավիրվել է Հունգարիայի ազգային հավաքական, հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը։
Դեմյենը հայտացուցակում փոխարինել է «Ֆերենցվարոշի» դարպասապահ Դենեշ Դիբուսին, որը վնասվածք է ստացել։
Որակազրկման պատճառով Մարկո Ռոսիի գլխավորած թիմից Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը բաց կթողնեն նաև հարձակվողներ Բառնաբաշ Վարգան ու Ռոլանդ Շալայը։
Հունգարիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Հունգարիայի հավաքականը F խմբի չորրորդ տուրում էլ հոկտեմբերի 14-ին մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիայի թիմին։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


