Պորտուգալիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին։
Ժոաու Կանսելուն պորտուգալացիների հաղթական գոլը խփեց 86-րդ րոպեին։ Հյուրերից դարպասի գրավմամբ աչքի ընկան նաև Բեռնարդու Սիլվան ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առաջատարն է։ Հայաստանի ազգային հավաքականը, որը 2-1 հաշվով հաղթել է Իռլանդիային, 3 միավորով երկրորդն է։ Հունգարիան ու Իռլանդիան ունեն 1-ական միավոր։
Հունգարիա - Պորտուգալիա հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար, երկրորդ տուր
F խումբ
Հունգարիա - Պորտուգալիա` 2-3
Բառնաբաշ Վարգա, 21, 84 - Բեռնարդու Սիլվա, 36, Կրիշտիանու Ռոնալդու, 58 (11մ), Ժոաու Կանսելու, 86


