Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականների դեմ խաղերի հայտացուցակը, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պորտուգալիայի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ՝ Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն»):
Պաշտպաններ՝ Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նելսոն Սեմեդու («Ֆեներբահչե»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»):
Կիսապաշտպաններ՝ Ժոաու Պալինյա («Տոտենհեմ»), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ»), Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Վիտինյա (ՊՍԺ), Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Մատեուս Նունյես («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ՝ Ժոաու Ֆելիքս («Ալ Նասր»), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»), Պեդրու Նետու («Չելսի»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»):
Պորտուգալիայի հավաքականը հոկտեմբերի 11-ին Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում կմրցի Իռլանդիայի ազգային թիմի դեմ, իսկ սեպտեմբերի 14-ին կընդունի հունգարացիներին:
Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ազգային թիմի հետ ընտրական մրցաշարի նույն խմբում է:
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


