Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Մերիդայի WTA-500 կարգի մրցաշարին, որի վիճակահանությունը կայացել է:
Աշխարհի 44-րդ ռակետը կանանց մենախաղի առաջին փուլում կմրցի Մագդալենա Ֆրեշի (Լեհաստան, 28-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա փետրվարի 24-ին։
Կողմերը մեկ անգամ են հանդիպել. Բուդապեշտի WTA-250 կարգի մրցաշարում 2024թ. հուլիսի 15-ին 7-6 (7-5), 6-4 հաշվով հաղթել է Ավանեսյանը։
Մերիդայի մրցաշարին կմասնակցեն նաև Էմմա Նավարոն (ԱՄՆ, 9-րդ ռակետ), Պաուլա Բադոսան (Իսպանիա, 10-րդ ռակետ), Բեատրիս Հադադ Մայան (Բրազիլիա, 16-րդ ռակետ), Աննա Կալինսկայան (Ռուսաստան, 19-րդ ռակետ) և այլք։
Զգուշացիր բարձրացող վարկանիշից. ի՞նչ սպասել Հայաստանի լավագույն թենիսիստուհուց


