Logo

«Մերսեդեսի» դուբլը. Ջորջ Ռասելը` Ֆորմուլա 1-ի Բելգիայի Գրան պրիի հաղթող

19:24 / 28.07.2024Ֆորմուլա 1
null

Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթել է Ֆորմուլա 1-ի Բելգիայի Գրան պրին։

Սպա Շրանկորշամի մրցուղում անցկացված մրցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է Ռասելի թիմակից, աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։ Եռյակը եզրափակել է բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի պիլոտ Օսկար Պիաստրին։ Գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը եզրագիծը հատել է 5-րդը։

Այդ հաղթանակից հետո Ռասելը վաստակել է 141 միավոր և ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի համար պայքարում առաջատարը շարունակում է մնալ Ֆերստապենը, որն ունի 267 միավոր։ Եռյակում են «Մաքլարենից» Լանդո Նորիսը (197) և իտալական «Սկուդերիա Ֆերարիից» մոնեգասկ Շարլ Լեկլերը (174)։

Կոնստրուկտորների գավաթում առաջատարը 404 միավորով «Ռեդ Բուլն» է, որին հաջորդում են «Մաքլարենը» (361) և «Սկուդերիա Ֆերարին» (340)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ