Logo

«Մերսեդեսի» ղեկավար. «Վստահ եմ Հեմիլթոնի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում»

17:39 / 04.07.2023Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմի ղեկավար Տոտո Վոլֆը հաստատել է, որ շուտով կհայտարարվի աշխարհի 7-ակի չեմպիոն, բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: 

«Շարունակում եմ վստահ լինել այդ հարցում: Այլևս չենք խոսում գումարի կամ պայմանագրի տևողության մասին: Կան մանր դետալներ, որոնք հստակեցնելու կարիք ունեն: Ցանկանում ենք Հեմիլթոնի հետ պայմանագիրը երկարաձգել լավագույն կերպով»,- Վոլֆի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Լուիս Հեմիլթոնը «Մերսեդեդը» ներկայացնում է 2013 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ