«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը վստահ է, որ ակումբը շուտով կապահովի Անգլիայի չեմպիոնական տիտղոսը, տեղեկացնում է Sportskeeda-ն։
«Վերջին շաբաթներին «Արսենալը» վնասվածքների պատճառով խնդիրներ ուներ, բայց վստահ եմ, որ հաղթանակներ կլինեն շուտով։
Շատերն են ասում, թե հաջորդ շաբաթներին «Արսենալին» հանդիպումների խիտ գրաֆիկ է սպասում, բայց տեսնելով, թե ինչպես է թիմը խաղում, կարող եմ ասել, որ նրանք պատրաստ են այդ տեմպին։
«Արսենալը» կապահովի չեմպիոնությունը «Բրայթոնին» ու «Ասթոն Վիլային» հաղթելու դեպքում։ Չեմ պատկերացնում, թե որ դեպքում «Զինագործները» չեմպիոն չեն դառնա»,- ասել է Մերսոնը։
Լոնդոնյան գրանդը 17 խաղից հետո 39 միավորով Պրեմիեր լիգայի առաջատարն է։ Միկել Արտետայի գլխավորած թիմը դեկտեմբերի 27-ին կհանդիպի «Բրայթոնին», իսկ դեկտեմբերի 30-ին` «Ասթոն Վիլային»։ Երկու խաղերն էլ կկայանան «Էմիրեյթս» ստադիոնում։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


