Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ևս մեկ հայ մարզիկ է հաջողություն գրանցել:
Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 216 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Եղոյանը գրանցել է 97 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում 119 կգ արդյունքով դարձել է հաղթող:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը հրում վարժությունում զրո է ստացել ու մրցանակային տեղ չի գրավել:
Ռաֆիկ Մինասյանը գերազանցել է թուրք մարզիկներին ու դարձել Եվրոպայի պատանեկան չեմպիոն

