«Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակն է կենտրոնական պաշտպանի դիրքն ամրապնդելու համար:
Footmercato-ն գրում է, որ «արքայական ակումբն» արդեն կապ է հաստատել 18-ամյա ֆուտբոլիստի հետ և խնդրել մերժել բոլոր առաջարկները, որպեսզի նրանք հանգիստ պայմանավորվեն ֆրանսիացիների հետ:
Մադրիդցիները 30 միլիոն եվրո են առաջարկելու ֆրանսիացու տրանսֆերի համար, գումարած հնարավոր պարգևավճարներ:
Յորոյի տրանսֆերի համար մի քանի ամիս շարունակ լուրջ պայքար է մղում նաև ՊՍԺ-ն: Լենիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:


