Logo

Մեսի. «Ապագայում Յամալը նույնպես կպայքարի «Ոսկե գնդակի» համար»

20:46 / 01.04.2024Ֆուտբոլ
null

Մայամիի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք իր կարծիքով ապագայում կարող են պայքարել «Ոսկե գնդակի» համար:

«Շատ լավ մրցակցություն կարող է լինել այնպիսի խաղացողների միջև, ինչպիսիք են Հոլանդը, Մբապեն, Վինիսիուսը և այլք:

Կարծում եմ՝ Լամին Յամալը, որը դեռ շատ երիտասարդ է և այժմ խաղում է «Բարսելոնայում», ապագայում նշանակալի դեր կունենա և կպայքարի «Ոսկե գնդակի» համար։ Հիանալի ժամանակներ են սպասվում»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ