«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի 2026թ. առաջնության մասին, հայտնում է Diario Sport-ը։
«Ինձ ոգեշնչում է, որ աշխարհի առաջնությունը սարերի հետևում չէ։ Հավաքականում խաղալը միշտ յուրահատուկ զգացում է, բայց արդեն ասել եմ, որ չեմ ուզում բեռ լինել թիմի համար։
Ուզում եմ ֆիզիկապես լավ զգալ և վստահ լինել, որ օգտակար կլինեմ թիմին։ MLS-ում մրցաշրջանը եվրոպականից տարբեր է։ Աշխարհի առաջնությունից առաջ նախամրցաշրջանային հատված կունենանք, ու այդ ժամանակ կհասկանամ` պատրա՞ստ եմ մրցաշարին, թե՞ ոչ։
Հասկանում եմ, որ աշխարհի առաջնությունը յուրահատուկ է, հավանաբար՝ ամենակարևորը։ Կփորձեմ իրավիճակն իմ ֆիզիկական վիճակով վերլուծել»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։
«Ալբիսելեստեն» աշխարհի գործող չեմպիոնն է։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն արդեն նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր։


