Logo

Մեսի. «Դեռ չեմ որոշել՝ կմասնակցե՞մ Մունդիալին, թե՞ ոչ»

11:46 / 05.09.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Վենեսուելայի թիմի դեմ խաղում հաղթանակից հետո անակնկալ հայտարարություն է արել, հայտնում է ESPN-ը:

«Ինձ ոգևորում է խաղալը: Իհարկե, պատրաստ չեմ թողնել Արգենտինայի հավաքականը, բայց շատ բան պայմանավորված է իմ ֆիզիկական վիճակով: Երբ լավ եմ զգում, վայելում եմ ֆուտբոլը, իսկ երբ լավ մարզավիճակ չունեմ, հաճույք չեմ ստանում խաղից ու չեմ ուզում դաշտում լինել: Քայլ առ քայլ առաջ եմ շարժվում: Աշխարհի առաջիկա առաջնությանը մասնակցելու հարցում դեռ որոշում չեմ կայացրել», - ասել է Մեսին:

Վենեսուելայի դեմ խաղը գուցե Մեսիի վերջին պաշտոնական հանդիպումն էր Արգենտինայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ