Logo

Մեսի․ «Ես ուզում էի ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»»

11:00 / 20.11.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին SPORT-ի կողմից 21-րդ դարում «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո վստահեցրել է, որ միշտ ցանկացել է մնալ կատալոնական ակումբում։ 

«Միշտ երազել եմ ավարտել կարիերաս այստեղ՝ «Բարսելոնայում»։ Երբեք չեմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին։ Ցավոք, այնպես ստացվեց, որ ստիպված էի հեռանալ։ Սակայն շատ շնորհակալ եմ այս մրցանակի համար։

Միասին այնքան բանի միջով ենք անցել, լավ ու վատ օրեր ենք ունեցել։ Դա բնական է, քանի որ երկար կարիերայի ընթացքում հնարավոր է ամեն ինչ։ Այդ ամենը շատ գեղեցիկ է։ «Բարսելոնան» իմ տունն է ու իմ ընտանիքը»,- ասել է Մեսին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ