Logo

Մեսի. «Եթե հնարավորություն ունենայի ընտրել աշխարհի չեմպիոն դառնալու պահը, կընտրեի հենց սա»

14:17 / 31.01.2023Աշխարհի առաջնություն
null

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ճիշտ ժամանակին է դարձել աշխարհի չեմպիոն:

«Կարծում եմ, եթե հնարավորություն ունենայի ընտրելու աշխարհի չեմպիոն դառնալու պահը, կընտրեի հենց սա: Կարիերայիս մայրամուտին կարող եմ փաստել, որ անհատական մակարդակով հասել եմ ամեն ինչի: Պետք էր շրջափուլն ավարտել յուրահատուկ կերպով: Երբ նոր էի սկսում, չէի կարող պատկերացնել, որ այս ամենը տեղի կունենա ինձ հետ: Մենք նվաճեցինք Ամերիկայի գավաթն ու հաղթեցինք աշխարհի առաջնությունում. այլևս ոչինչ չմնաց:

Կցանկանայի, որ Դիեգո Մարադոնան տեսներ իմ հաղթանակն աշխարհի առաջնությունում։ Հավատում եմ, որ երկնքից նա ուժ էր տալիս ինձ»,- UrbanaPlay-ի հետ հարցազրույցում ասել է «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը:

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում արգենինացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էին Ֆրանսիայի թիմին ու դարձել աշխարհի եռակի չեմպիոն: Մեսին ճանաչվել էր եզրափակիչի խաղի և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

ԱԱ-2014-ի եզրափակիչում 35-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականի հետ եզրափակիչում պարտվել էր գերմանացիներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ