Logo

Մեսի. «Նախագահ Լապորտայի խոսքերն ինձ վիրավորում են, իսկ ես դրան արժանի չեմ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.11.2021ՍՊՈՐՏ
. Նախագահ Լապորտայի խոսքերն ինձ վիրավորում են իսկ ես դրան արժանի չեմ - Մեսի. «Նախագահ Լապորտայի խոսքերն ինձ վիրավորում են, իսկ ես դրան արժանի չեմ»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին իսպանական Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի այն հայտարարությանը, ըստ որի՝ ակումբի ղեկավարը մինչև վերջին պահն սպասել է, որ Մեսին թիմում անվճար խաղալու պատրաստակամություն հայտնի:

«Բարսելոնայում» ինձ ոչ ոք չի խնդրել, որ ես անվճար խաղամ: Ես համաձայնել էի աշխատավարձի 50 տոկոս կրճատման, պատրաստ է ավելիին՝ թիմին օգնելու համար: Նախագահ Ժոան Լապորտայի խոսքերն ինձ վիրավորում են, իսկ ես դրան արժանի չեմ:

Ընտանիքս նույնպես ցանկանում էր մնալ Բարսելոնայում: Չգիտեմ՝ երբ կավարտվի պայմանագրիս ժամկետը ՊՍԺ-ի հետ, բայց հաստատ գիտեմ, որ վերադառնալու եմ Բարսելոնա ու ապրելու եմ այնտեղ»,- ասել է Լիոնել Մեսին:

Մեսին հայտարարել է, որ «Բարսելոնա» վերադարձն իր ծրագրերում է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա