Logo

Մեսին` Ռոնալդուի հետ մրցակցության մասին. «Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն»

10:45 / 18.05.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին Ballon d'Or-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում վերհիշել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության տարիները:

«Դա մշտական պայքար էր: Սպորտային առումով շատ գեղեցիկ էր: Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն, քանի որ երկուսս էլ չափազանց մրցունակ էինք: Նա միշտ ուզում էր հաղթել ամեն ինչ, ես՝ ևս: Դա գեղեցիկ ժամանակ էր մեզ և ֆուտբոլ սիրող մարդկանց համար»,- ասել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվողը:

Հիշեցնենք, որ նրանց միջև մրցակցությունը սկսվել է 2008 թվականին, երբ Ռոնալդուն` որպես անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, նվաճել է իր առաջին «Ոսկե գնդակը»` առաջ անցնելով Մեսիից: Հաջորդ չորս տարիներին Մեսին է նվաճել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Պորտուգալացու և արգենտինացու մրցակցությունը նոր մակարդակի է բարձրացել 2009 թվականին, երբ Ռոնալդուն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: Նրանք 2009-ից 2018 թվականներին պարբերաբար հանդիպել են խաղադաշտում «Էլ Կլասիկոներում»: Ընդհանուր առմամբ` 15 տարվա ընթացքում Մեսին նվաճել է 8 «Ոսկե գնդակ», Ռոնալդուն` 5:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ