Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե իր որդիները, որ ֆուտբոլիստների խաղին են սիրում հետևել, հաղորդում է Ole-ն:
«Նրանք չեն փորձում նմանվել որևէ մեկին, բայց հետևում են բոլորին: Նրանք խոսում են Մբապեի, Վինիսիուսի, Հոլանդի, Լևանդովսկիի, Յամալի մասին: Հետևում են նրանց խաղին, բայց առանց նրանց նմանվելու ցանկության:
Տիագոն ամենախոհեմն է, կազմակերպիչը: Մատեոն հարձակվող է, սիրում է գոլեր խփել, բայց միևնույն ժամանակ նա շատ խելացի է խաղում: Չիրոն ավելի պայթյունավտանգ է, ավելի հարձակողական: Այդ առումով նրանք շատ տարբեր են: Ես բախտավոր եմ, որ վայելում եմ նրանց խաղը»,- ասել է Մեսին:


