Logo

Մեսիի ասիստներն «Ինտեր Մայամիին» օգնեցին դուրս գալ եզրափակիչ

10:13 / 24.08.2023Ֆուտբոլ
null

US Open Cup մրցաշարի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է MLS-ի կանոնավոր առաջնության առաջատար «Ցինցինատիին» ու դուրս եկել եզրափակիչ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: «Ցինցինատին» մինչև 68-րդ րոպեն ունեցել է 2 գոլի առավելություն, սակայն «Ինտեր Մայամին» կարողացել է փրկել խաղը էկվադորցի կիսապաշտպան Լեոնարդո Կամպանայի դուբլի շնորհիվ: Երկու գոլերի ասիստներն էլ կատարել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը գոլի հեղինակ էր դարձել նախորդ 7 խաղում: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի գոլային շարքն ավարտվեց նոր թիմում:

Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել Մեսին ու թիմակիցները:

Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի Հյուսթոնի «Դինամոն»:

US Open Cup կիսաեզրափակիչ

«Ցինցինատի» - «Ինտեր Մայամի»՝ 3-3 (11-մետրանոցներով՝ 4-5)

Լուսիանո Ակոստա, 18, Բրանդոն Վասկես, 53, Յույա Կուբո, 114 – Լեոնարդո Կամպանա, 68, 90+7, Ժոզեֆ Մարտինես, 93

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ