Մեկնարկել է MLS-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը, որի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի է գրանցել «Նյու Յորք Սիթիի» հետ` 2-2։
Տանտերերից երկու ասիստ է կատարել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որն օգնել է գոլով աչքի ընկնել Տոմաս Ավիլեսին ու Տելասկո Սեգովիային։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկել է ավելացված 10-րդ րոպեին։
«Ինտեր Մայամին» 23-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր Ավիլեսը։
MLS, կանոնավոր առաջնություն
«Ինտեր Մայամի» - «Նյու Յորք Սիթի»` 2-2
Տոմաս Ավիլես, 5, Տելասկո Սեգովիա, 90+10 - Միտյա Իլենիչ, 26, Ալոնսո Մարտինես, 55
Հեռացում` Տոմաս Ավիլես, 23 («Ինտեր Մայամի»)


