Լիոնել Մեսին մկանային թեթև վնասվածք է ստացել, հայտնում է «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքը։
«Մեսին բուժզննում է անցել` գնահատելու համար մկանային անհարմարությունը, որը նա ունեցել էր մեքսիկական «Նեկակսայի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի խաղում։
Բուժզննումը հաստատել է ֆուտբոլիստի աջ ոտքի թեթև վնասվածքը։ Մեսիի խաղադաշտ վերադարձը պայմանավորված է ապաքինման ընթացքով ու բուժման նկատմամբ նրա արձագանքով»,- նշված է ամերիկյան ակումբի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև`


