«Ինտեր Մայամին» «Նեշվիլի» դեմ MLS-ի 1/8 եզրափակիչի երրորդ խաղում տանը հաղթել է 4-0 հաշվով: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթել է 2-1 հաշվով` դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի «Ցինցինատին»:
«Նեշվիլի» դեմ երրորդ խաղում Լիոնել Մեսին դուբլ է գրանցել և կատարել մեկ ասիստ՝ կարիերայում գոլային փոխանցումների քանակը հասցնելով 400-ի: Մեսին ասիստ է կատարել հայրենակցին` Տադեո Ալենդեին, որը ևս դուբլ է գրանցել:
MLS-ի փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ, երրորդ խաղ
«Ինտեր Մայամի» - «Նեշվիլ»` 4-0
Լիոնել Մեսի, 10, 39, Տադեո Ալենդե, 73, 76


