Logo

Մեսիի դուբլն ու 400-րդ ասիստը. «Ինտեր Մայամին» MLS-ի քառորդ եզրափակիչում է

10:21 / 09.11.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամին» «Նեշվիլի» դեմ MLS-ի 1/8 եզրափակիչի երրորդ խաղում տանը հաղթել է 4-0 հաշվով: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթել է 2-1 հաշվով` դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի «Ցինցինատին»:

«Նեշվիլի» դեմ երրորդ խաղում Լիոնել Մեսին դուբլ է գրանցել և կատարել մեկ ասիստ՝ կարիերայում գոլային փոխանցումների քանակը հասցնելով 400-ի: Մեսին ասիստ է կատարել հայրենակցին` Տադեո Ալենդեին, որը ևս դուբլ է գրանցել:

MLS-ի փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ, երրորդ խաղ

«Ինտեր Մայամի» - «Նեշվիլ»` 4-0

Լիոնել Մեսի, 10, 39, Տադեո Ալենդե, 73, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ