«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»:
Դուբլ է գրանցել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաև մեկ ասիստ է կատարել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 21 խաղից հետո 41 միավորով 7-րդն է, «Նյու Յորք Ռեդ Բուլզը»` 24 հանդիպումից հետո 33 միավորով 15-րդը:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 24-րդ տուր
«Նյու Յորք Ռեդ Բուլզ» - «Ինտեր Մայամի»` 1-5
Ալեքսանդր Հաք, 14 - Ժորդի Ալբա, 24, Տելասկո Սագովիա, 27, 45+3, Լիոնել Մեսի, 60, 75