Աշխարհի չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթեց Անգոլայի թիմին: Գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Լիոնել Մեսին: Մարտինեսն ու Մեսին նաև մեկական ասիստ կատարեցին:
Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ նվաճել էր աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:
Ընկերական խաղ
Անգոլա - Արգենտինա` 0-2 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 43, Լիոնել Մեսի, 82


