Logo

Մեսիի և Սուարեսի բացակայության պատճառով Հոնկոնգում երկրպագուները սուլել են «Ինտեր Մայամիին»

00:15 / 05.02.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամին» շարունակում է պատրաստվել 2024թ. մրցաշրջանին և Հոնկոնգում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի բոլոր աստղերի թիմի դեմ՝ հաղթելով 4:1 հաշվով:

Ամերիկյան թիմի կազմում հանդիպմանը հայտավորված էին նաև արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկան:

Այդ հանգամանքն առաջացրել է մարզադաշտում հավաքված երկրպագուների խիստ դժգոհությունը, ովքեր հանդիպման վերջնամասում սկսել են վանկարկել՝ «Մենք ցանկանում ենք տեսնել Մեսիին»: Հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում երկրպագուներն անդադար սուլել են «Ինտեր Մայամիին»:

France 24-ը գրում է, որ հանդիպմանը ներկա է եղել 38 հազար հանդիսական, իսկ տոմսերի արժեքը եղել է 125 ԱՄՆ դոլարից ավելի:

Հանդիպումից հետո «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը փորձել է երախտագիտությունը հայտնել երկրպագուներին աջակցության համար, սակայն նրանք, արտահայտելով իրենց դժգոհությունը, նրան նույնպես սուլել են:

«Հասկանում ենք, որ բազմաթիվ երկրպագուներ հիասթափված են, ինչի համար ներողություն ենք խնդրում: Մենք նույնպես կցանկանայինք դաշտում տեսնել Լեոյին և Լուիսին, սակայն ռիսկը շատ մեծ էր»,- իրավիճակը բացատրել է ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:

«Ինտեր Մայամին» միջմրցաշրջանային հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 7-ին և կմրցի ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ