MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Տոռոնտոյի» հետ` 1-1։
Հյուրերից ավելացված երկրորդ րոպեին հաշիվը բացել է Իտալիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Ֆեդերիկո Բեռնարդեսկին, իսկ «Ինտեր Մայամիի» պատասխան գոլը երեք րոպե անց խփել է Լիոնել Մեսին։
«Ինտեր Մայամին» 14 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Տոռոնտոն» 3 միավոր ունի և նույն գոտում 14-րդն է։
MLS, կանոնավոր առաջնություն
«Ինտեր Մայամի» - «Տոռոնտո»` 1-1
Լիոնել Մեսի, 45+5 - Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 45+2


