Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում «Նեշվիլի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ տուրի արտագնա խաղում հեթ-տրիկ է գրանցել և մեկ ասիստ կատարել: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել է 5-2 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ, «Նեշվիլը» ևս փլեյ-օֆֆում է:
«Ինտեր Մայամին» 65 միավորով կանոնավոր առաջնությունում «Ցինցինատիի» հետ բաժանել է 2-3-րդ տեղերը, 66 միավորով չեմպիոն է դարձել «Ֆիլադելֆիա Յունիոնը»:
Մեսին 29 գոլով դարձել է կանոնավոր առաջնության գլխավոր ռմբարկուն, 17 ասիստով էլ «Սան Դիեգոյի» հարձակվող Անդերս Դրեյերի հետ՝ գլխավոր ասիստենտ:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 34-րդ տուր
«Նեշվիլ» - «Ինտեր Մայամի»` 2-5
Սեմ Սարիջ, 43, Յակոբ Շաֆելբուրգ, 45+6 - Լիոնել Մեսի, 34, 63 (11մ), 81, Բալտասար Ռոդրիգես, 67, Տելաասկո Սեգովիա, 90+1


