Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի Ինստագրամի հաշիվն արգելափակվել է Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո:
«Հաղորդագրությունների հոսքն այնքան մեծ էր, որ Ինստագրամն արգելափակեց հաշիվս: Այնտեղ կային հաղորդագրություներ, որոնք չէի հասցրել կարդալ: Շատ հաճելի է այլ մարզիկներից շնորհավորանքներ ու լավ խոսքեր լսելը:
Այնուամենայնիվ, ես հաղորդագրություններին պատասխանելու, մեկնաբանություններ գրելու կամ հավանումներ դնելու սիրահար չեմ»,- «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիայի թիմին ու հռչակվել աշխարհի եռակի չեմպիոն: 35-ամյա Մեսիի՝ աշխարհի գավաթով լուսանկարը մի քանի օրում ամենաշատ հավանումներներն էր ստացել Ինստագրամի պատմության մեջ:


