Logo

Մեսիի պատմական նվաճումը (ֆոտո)

17:18 / 05.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «գոլ+գոլային փոխանցում» համակարգում 1000-րդ միավորը վաստակեց ակումբային կարիերայում, հայտնում է Goal-ը:

35-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Նանտի» դեմ խաղում (4-2) բացել էր հաշիվը՝ ակումբային կարիերայում գոլերի թիվը հասցնելով 701-ի: Նա նաև 299 գոլային փոխանցում է կատարել:

700 գոլի սահմանը Մեսին հատել է փետրվարի 26-ին: Դրանց մեծ մասը՝ 672-ը, նա խփել է «Բարսելոնայի» կազմում, որտեղ ելույթ է ունեցել 2003-2021 թվականներին:

Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ-ի կազմը համալրել է 2021 թվականի օգոստոսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ