MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 0-3 հաշվով պարտվեց «Ցինցինատիին»։
Մինչև այս հանդիպումը «Ինտեր Մայամին» 5 անընդմեջ հաղթանակ էր տարել, իսկ թիմի առաջատար Լիոնել Մեսին այդ բոլոր խաղերում դուբլ էր գրանցել։
«Ցինցինատին» 45 միավորով երկրորդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» նույն գոտում 38 միավորով 5-րդն է։
MLS, կանոնավոր առաջնություն
«Ցինցինատի» - «Ինտեր Մայամի»` 3-0
Խերարդո Վալենսուելա, 16, Էվանդեր, 50, 70