Logo

Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն ամենաթանկն է MLS-ում

00:01 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և կազմում է 30 միլիոն, հայտնում է Transfermarkt-ը:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի տրանսֆերային արժեքի նվազումը կապված է նրա տարիքի հետ: Transfermarkt-ը տրանսֆերային արժեքների թարմացումների ժամանակ հաշվի է առնում նաև ֆուտբոլիստների տարիքը:

Այնուամենայնիվ, 36-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում և MLS լիգայում ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: MLS-ում երկրորդ ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Ատլանտա Յունայթեդի» 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան, իսկ երրորդ տեղում «Օռլանդո Սիթիի» 23-ամյա ուրուգվայցի վինգեր Ֆակունդո Տորեսն է:

Լիոնել Մեսիի ակումբակիցներից Լուիս Սուարեսի տրանսֆերային գինը 4 միլիոն է, իսկ Ժորդի Ալբայինը և Սերխիո Բուսկետսինը՝ 2,5 միլիոն:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Ինտեր Մայամիում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, դարձել նույնքան գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ