Ամերիկյան «Ինտեր Մայամին» Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ մրցավեճում 2-2 հաշիվն է գրանցել մեքսիկական «Նեկակսի» հետ:
10-րդ րոպեին Լիոնել Մեսին վնասվածք է ստացել և հարկադրված փոխարինվել: 12-րդ րոպեին Մայամիի թիմը բացել է հաշիվը, իսկ 5 րոպե անց՝ մնացել 10 ֆուտբոլիստով: «Ինտեր Մայամին» հետագայում երկու գոլ է բաց թողել, 90+2-ին Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմին պարտությունից փրկել է իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար է անցկացվել, 5-4 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամին»:


