ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամին» 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ֆիլադելֆիա Յունիոնի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան։ 34-ամյա Ալբան բացել է գոլերի հաշիվն ամերիկյան ակումբում։
36-ամյա Մեսին «Ինտեր Մայամիում» գոլ է խփել 6-րդ խաղում անընդմեջ՝ գոլերի թիվը հասցնելով 9-ի։
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Նեշվիլը»։


