Logo

Մեսիի ու Սուարեսի գոլերը, «Ինտեր Մայամիի» կամային հաղթանակը

10:28 / 14.04.2024Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին»։

Հյուրերին կամային հաղթանակ են բերել աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ու պարագվայցի կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 5 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 5 ասիստ։

«Սպորտինգ Կանզաս Սիթիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել գերմանացի կիսապաշտպան Էրիկ Թոմին։

«Ինտեր Մայամին» 9 խաղից հետո ունի 15 միավոր և Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է։ «Սպորտինգ Կանզաս Սիթին» 8 խաղից հետո վաստակել է 10 միավոր և 8-րդն է Արևմտյան գոտում։

MLS-ի կանոնավոր առաջնություն

«Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ինտեր Մայամի»՝ 2:3

Էրիկ Թոմի, 6, 58 - Դիեգո Գոմես, 18, Լիոնել Մեսի, 51, Լուիս Սուարես, 71

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ