Logo

Մեսիի ու Սուարեսի որդիները տիտղոս են նվաճել «Ինտեր Մայամիի» կազմում

13:45 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացել է ֆուտբոլի Զատկի գավաթի խաղարկություն, որի հաղթողի կոչումը նվաճել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» մինչև 13 տարեկանների թիմը։ Մրցաշարին մասնակցել են ամերիկյան, մեքսիկական և այլ երկրների թիմեր։

«Ինտեր Մայամիի» Մ13 թիմի կազմում խաղացել են արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիի ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որդիները՝ Տիագոն ու Բենջամինը։

Տիագո Մեսին «Ինտեր Մայամիում» նվաճել է երկրորդ տիտղոսը, իսկ Բենջամին Սուարեսը՝ առաջին։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Rayados (@rayados)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ